Friday, December 16, 2011

Բիմիկը

....Միայն ես էի իրեն  Բիմիկ ասում,բոլորը նրան Բիմ էին կոչում:Իմ մանկության հավատարմության էտալոնը,իմ տխուր օրերի միակ ընկերը,ու հիմա`քո մահվանից մեկ տարի անց,ես, միևնույնն է,հիշում եմ քեզ.ընկերներին շուտ չեն մոռանում:Ես հիշում եմ քո թախծոտ աչքերը,որոնց փայլը վերջին տարիներին փոքր-ինչ խամրել էր...
Ես հիշում եմ քո խանդավառությունը,երբ ամեն անգամ գալիս էի քեզ սիրելու,ախր մենք իրար հետ ենք մեծացել:Ես չորս տարեկան էի,որ պապան բերեց քեզ,դու էլ պստիկ երկու ամսական ձագուկ էիր,ես հիշում եմ էդ օրը,որ մաման իմ մանկական ամանի մեջ կաթ լցրեց ու դու բկլիկի նման կերար:
Բիմ,ես մարդկայնորեն կարոտում եմ քո շնային գոյությանը,դու քեզ հետ տարար հավատը մարդկային հավատարմության նկաատմամբ,ի'մ միակ անշահախնդիր ու միակ իրական ընկեր,դու միակն էիր,որ ինձ ընդունում էիր այնպես ինչպես ,որ ես կամ ու սիրում էիր ինձ ,ես հավատում եմ,որ կենդանիները սիրել գիտեն,այլապես չէիր սպասի,որ ես գամ քո ճաշը տամ ,դուրս գամ ու ....էլ չլինես:

Ոնց եմ կարոտում քեզ,Բիմի'կ...


Thursday, December 15, 2011

Աղբ

Առավոտյան անձրևի առաջին կաթիլներ հետ ես բացեցի դուռը ու ընկա քաղաքակրթության ցեխաջրերի մեջ...
Չորությունը խեղդում էր օդը մեռնելու չափ...
Չորություն...
Քայլեցի քաղաքի փոշեպատ ու անհատակ փողոցներում,փորձեցի սրբել ընկալումներս...
Չորությունը,ցեխաջրի մեջ թրջված արժեքները...
Պարտություն...
Երաժշտությունը սիրո մասին,աղավաղված ու տրորված անհավատալի զգացմունքներ...
Արժեքները ցեխաջրից կեղտոտվել են քաղաքի չոր ու թաց այս մթնոլորտում...
Ետ դառնալու ու տանը մնալու մի մեծ ցանկություն,պաշտպանություն,ինքնապահպանում...
Արժեքները,իմաստավորումը ու....չորությունը:
Անարժեք ապրելն ավելի լավ է,
Ցեխոտ արժեքներից աղբահոտ է փչում...

Tuesday, December 13, 2011

...

...Արևի մի անկյունում տաքանալու իմ իրավունքը...
Քաղաքի փոշին ու ամառային տապը,սիրելու եղանակը ու արև ` այրող...
Արևը քաղաքի փոշին լցրել է  աչքերիս մեջ,երջանկության փոշին...
Իսկ օրերը...գնում են դեպի անարևություն,դեպի քամի ու անհայտություն...
Արևի մի անկյունում գրում եմ հոգուս եղածը ու շողերը բաց թողնում երկնքով մեկ...
Քաղաքի փոշին լցվել է աչքերս,ես երջանիկ եմ...




 http://www.youtube.com/watch?v=D9wD4KhQoqA

Sunday, December 11, 2011

Էքսպրոմտ...

...Կախեկտիկ մտքերս կախում եմ թելից ու սպասում թելի բարակելուն...
...Պահարանի մեջ եմ խցկում հին վախերս ու հանում նորերը`փրկելով ցեցոտվելուց...
Ապերախտ իմ հուշերը ,երազներն ու սերերը լքեցին տարածքս հողե...
Թելը բարակել է շատ...
Սպառնալիքի պես իմ էության գլխին է կախված ոչնչացվելու վտանգը...
Իսկ ես պահարանում էի պահում նրան,որ փրկեի փոշոտումներից...
...Բայց նա փոշոտվեց...
Կներե'ս,ես չէի ուզում քեզ տալ ամենքին,ես չէի ուզում քեզ դարձնել շոշափելի,ես չէի ուզում պատասխանատու այս պահերին պոկել քեզ ինձնից...Դու լայն բացել էիր ձեռքերդ  ու բոլորին հրավիրում էիր տաքանալու գրկիդ մեջ...
Կներե'ս,ես եմ մեղավոր քո հետ չհաշտվելու ու քեզ թողնելու,որ ոչնչացնես ինձ`մտքերս դարձնես աննշան այնքան ու ստվերներս փակես քո նկուղներում...
Կներե'ս ինձ, ես ինձ թույլ տվեցի հաղթել քեզ,  էությու'ն...

Thursday, December 8, 2011

Լուսինը

http://www.youtube.com/watch?v=nT7_IZPHHb0

Ես քեզ դնում եմ ափիս մեջ,դու այնքան տաք ես:Ափիս սառնությունը փոխանցում եմ քեզ ու ստիպում սրսռալ...
Ձյունե երևակայության ազդեցությունը ստիպում է ինձ քեզ խցկել լուսնե սավանիս տակ,լուսնե հանելուկների մեջ...
Ես բռնում եմ քո ձեռքը ու համբուրում այն սառցե շուրթերովս ...
Հալեցնում եմ սառույցը մտքերիս վրայից ու ստիպում առվակներին հոսել հոգուցս դեպի մարմին...
Դրսում լուսին է...
Ներքինիցս հանում եմ պարանը ու կապում այն...
...Կապում լուսինը մտքիս..
Արևից քամում եմ լույսերը ու տալիս լուսնին,որ լուսավորի գիշերվա մենությունը...
Լուսինը կապում եմ մտքիս ու ...
Դնում եմ ձեռքս երեսիդ ու շոյում եմ դիմագծերդ...սառած...
Լուսինը...
Ճանապարհս թեքում եմ դեպի նրան  ու սպասում վաղվան...
Թափանցիկությանը աչքս սովորում է այնքա~ն...
Գաղտնիքները` շոշափելի ու արժեզուրկ...
Լուսինը գիտի,ու ես ըմպում եմ նրա իմաստությունից ու մերկացնում քեզ,շոշափում հոգիդ ու կույրի բնազդով կառչում նրանից...
Թափանցիկը ճնշում է այնքա~ն...
Մնում է գոյության անիմաստ վայրկյան ու լցոնված էությունը `լուսնե դեմքով...
Ու...մնում է...

Saturday, October 29, 2011

Բլյուզ...


Մառախուղային առավոտվա թթու հոտին միանում են կամրջով անցնող իմ ոտնահետքերը...
Թողնում եմ քամուն խենթացնել մազերս,ու մի պահ ժամանակը կանգ է առնում ...
Տա'ր ինձ,....այնտեղ,այն հիշողություններից այն կողմ,տա'ր ինձ դեպի իմ կապույտ անցյալը,որը ես թաղեցի կարմիրի տակ,որ մեծանամ,աճեցնեմ ես-ս.... ներսից,դրսից ...կարևոր չէ..
Կամուրջը,ոտնահետքերս ,քամին ու ես խռնված մազերով,առանց տաբուների,առանց անցյալ,անապագա,մերկ հոգով ու...հոգևոր անպաշտպանությամբ,ազատությունը թևիս տակ...կամուրջը
...Մառախուղը,առավոտը,ճեղքող արևը,քամին ու ես...անժամանակ...հիմա ....ու հիմա...
...Անապագա...
Խռնված ու կամուրջը...
...Ոտնահետքերս,որ ինձ դեպի կամուրջ տարան,մահվան ու կյաքնի բարձրությունում հասկանալու,որ սիում եմ իմ ,իմ ու էլի իմ հիմար, անգույն ու առանց բույր կյանքը,սիրում եմ անգույն ու ջրոտ այս քաղաքը...սիրում եմ..
Դատապարտված եմ երկաթե շղթաներով կառչել այս գաղափարից...կյանք է կոչվում ...
Մաքրում եմ ոտնահետքերս  ու չվում հույս փնտրելու...անտանելի է...
Կգնամ տուն կլցնեմ գինի ապակե բաժակի մեջ ու կլցնեմ ստամոքսս կապույտ հիշողությամբ հատուկ նշանակության իմ ծեսով ...բլյուզային...անտանելի է....

Sunday, October 2, 2011

Նորից...

Նորից...այս նույն ճամփով քայլում ենք ես ու դու`հետևում թողնելով անցյալի պես մի բան...
Նորից բռնում եմ քո պաղ ձեռքը ու քաշում քեզ ամբողջ ուժով,տանում դեպի ապագան,դիմացի մայթը...
Նորից...ջրափոսերը լցվում են անձրևաջրերով ու նորից եղանակը հանում է ջերմաչափը իր խորքերից ... ու նորից...ու ցուրտ է ...
Նորից ...դնում եմ ձմեռային գլխարկս ու կապում շարֆս...ձմեռային...
Ու գիշերների հավերժությունը կրկին վերադառնում է ու մտնում բարձիս տակ...
Կրկին...սպասում չկա:
...Առավոտը  անսպասելի խցկվում է ներս ու ...նույն տաղտուկը...նորից:
Նորից ...օդի երանգերը դառնում են մուգ կապույտ եւ ես էլի գլուխս մտցնում եմ վերմակի տակ,որ պաշտպանվեմ....ինձնից...
Նորից...

Արևը...

…. Արևի շողերը հազիվ թե հասնեն … գետնին:
Այս եղանակին թեյ խմել է պետք…
Աշունն էլ թևիցդ բռնած  տարավ դեպի…ապագա,
Սպասվելիք անձրևներից  սարսափ,սարսափ,որ անձրևը կլցվի ներսդ,կներծծվի մաշկիցդ,
Սարսափ արևը կորցնելուց,ամպրոպի պես մի բան ներս թողնելուց ու շնչահեղձ լինելուց…կրկին…նորից…ու կյանքը շարունկավում է իր նման`տաղտկալի  ու հախուռն…
Այս եղանակին թեյի հետ շաքար է պետք ու մրգերի վերջին հոտն է պետք,որ պահվի ամռան հոտը ինձնում,քեզնում…մեզնում…
Այս եղանակին ամենաշատը ամռան վերադարձ է պետք…
Այս եղանակին ապրել է պետք,քամել է պետք կյանքը…
….Աշունը թևիցդ քարշ կտա ճամփով ապագայի ու կհասկանաս,որ մեծանում ես… ու մաքրվում մանկությունից…
…Ու մաքրվում ինքնուրույն…