Sunday, April 1, 2012

...

Օդը խանձված էր.ինչ-որ մեկի գլխում պայթյուն էր...
Մտքերի պայթյուն,որից աչքերդ բացվում են ավելի լավ,որ կլանվի յուրաքանչուր մասնիկ ընկալած աղբից...
Հրշեջ մեքենան անցավ փողոցով ու թողեց օդը խանձված,իսկ ինչ-որ մեկի գլխում պայթյուն էր՝մտքերի...
Պայթյուն էր լռության՝չկա ՝ձայն...
Օդը խնձված էր, վառվել էին հիշողությունները,մոխրացվել ու գրվել  մայթերին...
Երբեք չի հիշվի, լռությունը հավերժ կկարկատի բերանը մտքի, ու օդը կխանձվի այնքան,մինչև մարեն կրակները վերջին...

Saturday, March 17, 2012

Անյուղ մտքեր

Ես հիշում եմ ...հատակը փայտից ու ճռռացող...
Փայտե ու ճռռացող մի ամբողջ հիշողություն եմ նվիրել քեզ՝փայտե ու ճռռացող...
Արդյունքում մնաց  ճեղքվող օդը որպես նվեր քամիներից, ու սենյակիցս ցնդեց քո օծանելիքի բույրը,որ ձուլվել էր մարմնիդ այնքան,այնքան...
Ճռռացող փայտե հատակի նման իմ մտքերն էլ անյուղ լինելուց ճռռում են...
Գլխացավը,մտքերիս ճռճռոցն ու մատիտը...
Տասնամյակի վաղեմության մենակության զգացումը այստեղ՝որովայնիս միջին շրջանում,որ իմ մանկության հիշողության մեջ մնացել է որպես հոգու գտնվելու վայրը...
Հավերժ երազողի կնիքը... ճակատիդ ու հոգնածությունը՝ միօրինակ ու ձանձրալի...
Անտանելի ճռռում է...

Thursday, January 12, 2012

Կարկատան

Ես կարեցի քեզ ինձնում ու ստիպեցի ինձ կրել քեզ...
Իսկ դու ցանկացար պատռել կարերը ու դուրս թողնել քեզ ինձնից...
Ես փշրեցի պատերը,որ թողնեմ քեզ տեսնել մայրամուտը կարմիրի ...
Երեկոներին ես փռեցի լվացքներս քո պարաններին` չորանալու...
...Ու...սիրեցի քեզ...
Յոթ լուսաբացների ժամանակ էլ սիրեցի քեզ...
Սիրեցի քեզ մինչ այսօր...
Մինչ ինքնախարազանում ,ինքնամոխրացում...
Իսկ դու պատեր շարեցիր ու քանդեցիր իմ տեսողությունը,
Իսկ դու պատռեցիք քեզ ինձնից ,դուրս եկար ու չվեցիր դեպի մայրամուտը կարմիր,
Ինչ պետք է անել պատռված հոգով,ինչպես տեսնել ,երբ պատը փակել է դիմացդ ու դու կլաուստրոֆոբիկի նման դես ու դեն ես ծեփվում  մինչ կկոտրես հաստ պատերից գոնե մեկը,որ ազատվի շունչդ, ու քամի լինի...
Ինչպես...
Ինպես հաշտվես ինքդ քեզ հետ,որ ցավը բթանա մի քիչ,
Որ մարմնիդ կապտուկները չցավեն էլ,
Որ սովորես ապրել,
Ապրել
Ապրել
Որ պատերը քո ներսը չկողպեն երբեք,
Որ սովորես առանց ասեղ ու թել կրել մեկին քո ներսում ու երջանիկ լինել դրանով...
Երջանիկ լինել...