Thursday, January 12, 2012

Կարկատան

Ես կարեցի քեզ ինձնում ու ստիպեցի ինձ կրել քեզ...
Իսկ դու ցանկացար պատռել կարերը ու դուրս թողնել քեզ ինձնից...
Ես փշրեցի պատերը,որ թողնեմ քեզ տեսնել մայրամուտը կարմիրի ...
Երեկոներին ես փռեցի լվացքներս քո պարաններին` չորանալու...
...Ու...սիրեցի քեզ...
Յոթ լուսաբացների ժամանակ էլ սիրեցի քեզ...
Սիրեցի քեզ մինչ այսօր...
Մինչ ինքնախարազանում ,ինքնամոխրացում...
Իսկ դու պատեր շարեցիր ու քանդեցիր իմ տեսողությունը,
Իսկ դու պատռեցիք քեզ ինձնից ,դուրս եկար ու չվեցիր դեպի մայրամուտը կարմիր,
Ինչ պետք է անել պատռված հոգով,ինչպես տեսնել ,երբ պատը փակել է դիմացդ ու դու կլաուստրոֆոբիկի նման դես ու դեն ես ծեփվում  մինչ կկոտրես հաստ պատերից գոնե մեկը,որ ազատվի շունչդ, ու քամի լինի...
Ինչպես...
Ինպես հաշտվես ինքդ քեզ հետ,որ ցավը բթանա մի քիչ,
Որ մարմնիդ կապտուկները չցավեն էլ,
Որ սովորես ապրել,
Ապրել
Ապրել
Որ պատերը քո ներսը չկողպեն երբեք,
Որ սովորես առանց ասեղ ու թել կրել մեկին քո ներսում ու երջանիկ լինել դրանով...
Երջանիկ լինել...